ԱՄՆ-ում բարում տեղի ունեցած հրաձգության պատճառով վիրավորվել է 10 մարդ

Ոստիկանությունը կրակոցների մասին տեղեկությունը ստացել է ժամը 00:25-ին:
amn-hradzgutyun

Ամերիկյան Թրենտոն քաղաքի բարերից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 10 մարդ է վիրավորվել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Նյու-Ջերսի նահանգի ոստիկանությունը:

Ոստիկանությունը կրակոցների մասին տեղեկությունը ստացել է ժամը 00:25-ին: Ոստիկանության աշխատակից Ստեֆեն Վարնն ավելի ուշ հայտնել է, որ 5 տղամարդ և 5 կին վիրավորվել և տեղափոխվել են հիվանդանոց:

 

*

*