ԱՄՆ-ում Հնդկաստանի վարչապետի հանրահավաքին մասնակցել է 50 հազար մարդ

Այդ հավաքի հատուկ հյուրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր:
hndkastani-varchapet-amn

Միացյալ Նահանգներում իր հայրենակիցների հետ է հանդիպել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Այդ հավաքի հատուկ հյուրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր:

Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում տեղի ունեցած հանրահավաքը Թրամփը պատմական է որակել:

«Ողջո′ւյն, Մոդի» խորագրով հավաքը համարվում է Նահանգներում օտարերկրա ղեկավարի ամենամասշտաբային ընդունելություններից մեկը: 90 րոպե տեւած միջոցառմանը ներկա է եղել շուրջ 50 հազար մարդ: Թրամփն ու Մոդին գովեստի խոսքեր են հնչեցրել միմյանց հասցեին:

*

*