ԱՄՆ-ի հայտարարությունը 1917 թ-ի հեղափոխության 100-ամյակի առթիվ

«Անցած 100 տարում կոմունիստական տոտալիտար վարչակազմերը ողջ աշխարհում սպանել են ավելի քան 100 մլն մարդ»․․․
spitak-tun

Սպիտակ տունը հայտարարություն է տարածել՝ Կոմունիզմի զոհերի ազգային օրվա առթիվ, որը նշվում է Ռուսաստանում «բոլշեւիկյան հեղափոխության» տարեդարձին։

«Անցած 100 տարում կոմունիստական տոտալիտար վարչակազմերը ողջ աշխարհում սպանել են ավելի քան 100 մլն մարդ եւ դրանից էլ շատ մարդկանց ենթարկել են բռնությունների, շահագործման եւ աննկարագրելի զրկանքների։ Այդ շարժումները ազատագրման կեղծ պատճառաբանությամբ պարբերաբար խլել են անմեղ մարդկանց՝ Աստծո կողմից տրված խղճի, ժողովների ազատության իրավունքը։ Ազատության ձգտող քաղաքացիներին պարտադրել են ենթարկվել պետությանը՝ բռնությունների եւ վախի միջոցով։ Բոլշեւիկյան հեղափոխությունը ծնել է Սովետական Միությունը եւ նրա ճնշող կոմունիզմի խավար տասնամյակները։

Կոմունիզմ՝ քաղաքական մի փիլիսոփայություն, որն անհամատեղելի է ազատության, առաջընթացի եւ արժանապատվության հետ»,- նշված է ԱՄՆ վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄՆ-ը 1917 թ-ին չճանաչեց Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխությունը եւ հանդես եկավ սպիտակգվարդիական շարժման կողմից՝ մասնակցելով Ռուսաստանի դեմ ինտերվենցիային։ ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին միայն 1933 թ-ին։

*

*