Կոնգրեսը սառեցրել է ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային

Բյուջեի վերաբերյալ Կոնգրեսի ընդունած օրինագիծը ներառում է 2 դրույթ Թուրքիայի մասին:
kongres

ԱՄՆ Կոնգրեսը ժամանակավորապես սառեցրել է ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային: Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը տեղեկացնում է, որ բյուջեի վերաբերյալ Կոնգրեսի ընդունած օրինագիծը ներառում է 2 դրույթ Թուրքիայի մասին:

Առաջինով՝ արգելք է դրվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորին զենքի վաճառքը, մինչեւ որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն չզեկուցի Կոնգրեսին, որ 2017 թվականի մայիսին Վաշինգտոնում խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկած Էրդողանի թիկնապահները պատասխանատվության են ենթարկվել:

Երկրորդ դրույթով արգելվում է ամերիկյան F-35s տեսակի կործանիչների մատակարարումը Թուրքիային, մինչեւ որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն էլ Կոնգրեսին չներկայացնի զեկույց այն մասին, թե ինչ հետեւանքներ կունենա Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը:

*

*