Թրամփը ներում է շնորհել 2 հնդկահավի (լուսանկարներ)

Գոհաբանության օրը ԱՄՆ-ում պետական տոն է, որը նշվում է ամեն տարի նոյեմբերի վերջին հինգշաբթի։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրվան ընդառաջ մասնակցել է Սպիտակ տանն ավանդաբար անցկացվող միջոցառմանը, որի ժամանակ ներում է շնորհել Փիս անունով հնդկահավին:

«Ուրախ եմ հայտարարել, որ այսօրվա հաջողակ թռչունը Փիսն է, որի մրցակիցը Քերոթս անունով հնդկահավն էր: Ընտրությունը եղել է ազնիվ: Ցավոք, Քերոթսը չի ցանկացել ընդունել իր պարտությունն ու պահանջել է ձայների վերահաշվարկ: Ցավում եմ, Քերոթս, բայց քեզ համար վատ լուր ունեմ՝ քվեարկության արդյունքը չի փոխվել»,-կատակել է նախագահը, սակայն հավելել, որ պգտագործելով իր լիազորությունները՝ ներում է շնորհում նաեւ նրան:

Միջացառմանը մասնակցել են նաեւ Մելանյա Թրամփը, Իվանկան, նրա ամուսինն ու երեխաները։

Գոհաբանության օրը ԱՄՆ-ում պետական տոն է, որը նշվում է ամեն տարի նոյեմբերի վերջին հինգշաբթի։ Թեեւ հնդկահավերին ներում շնորհելու ավանդույթը ձևավորվել է դեռ 20-րդ դարի 40-ական թվականներին, սակայն այն պաշտոնական կարգավիճակ է ստացել Ջորջ Բուշ-Ավագի  օրոք։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները