Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հրավիրված Իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթաժողովի ժամանակ հորդորել է իսլամական պետություններին Երուսաղեմը ճանաչել որպես Պաղեստինի օկուպացված մայրաքաղաք:
Թուրքիայի նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումը որևէ իրավական ուժ չունի։
«Մի ժամանակաշրջանում, երբ ինտենսիվ պայքար է ընթանում ահաբեկչության դեմ, Միացյալ Նահանգները «յուղ է քսում մոլեռանդների հացին»,- հայտարարել է Էրդողանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարել է, որ պաշտոնապես ընդունում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք:
Թուրքիայի դիրքորոշումը տվյալ դեպքում չի համընկնում Մոսկվայի դիրքորոշման հետ․ ավելի ուշ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: