ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կակտիվացնեն «ԻՊ»-ի դեմ պայքարը

Բրյուսելում կայացած հանդիպմանը պայմանավորվել են...
tramp-handipum

ԱՄՆ-ի եւ Եվրամիության ինստիտուտների ղեկավարները Բրյուսելում կայացած հանդիպմանը պայմանավորվել են ակտիվացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԵՄ-ի մի աղբյուր:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 25-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրախորհրդի եւ Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկի եւ Ժան Կլոդ Յունկերի հետ: Ավելի ուշ նրանց միացել են ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին:

«Հակաահաբեկչության հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել ԴԱԻՇ-ի դեմ պայքարն ակտիվացնելու վերաբերյալ»,-հայտարարել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նաեւ իր հավանությունն է տվել ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԵՄ-ի դիրքորոշմանը:

*

*