ԱՄՆ-ում ավտոբուսի վթարից 6 երեխա է մահացել

Բացի վեց զոհվածներից, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցում, հաղորդվում է 23 հոսպիտալացված երեխայի մասին:
amn-avtobus-vtar

Միացյալ Նահանգների Թենեսիի նահանգում  նոյեմբերի 21-ի երեկոյան առնվազն վեց երեխա է մահացել դպրոցական ավտոբուսի վթարից: Ավտոբուսում եղել է 5-ից 10 տարեկան 35 դպրոցական:

Բացի վեց զոհվածներից, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցում, հաղորդվում է 23 հոսպիտալացված երեխայի մասին: Ավտոբուսը ծառին է բախվել ու գրեթե երկու մասի բաժանվել:

Քաղաքի ոստիկանապետի խոսքով՝ հնարավոր է, որ այն ընթացել է մեծ արագությամբ: Ավտոբուսի վարորդը ողջ է մնացել եւ արդեն ձերբակալված է։ Իրավապահները հայտնել են, որ նա համագործակցում է քննիչների հետ։

*

*