ԱՄՆ-ում ավելի քան 220 հազար մարդ առանց էլեկտրաէներգիայի է մնացել «Դորիան» փոթորկի պատճառով

էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունները աշխատում են լուծել ստեղծված խնդիրը:
dorian-potorik (1)

ԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի եւ Ջորջիայի նահանգների 220 հազարից ավելի բնակիչներ առանց էլեկտրականության են մնացել «Դորիան» փոթորկի պատճառով: Այդ մասին հայտնել է Poweroutage.us. մասնագիտացված պորտալը:

Նշվում է, որ էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են ունեցել Հարավային Կարոլինայի 205 հազար բնակիչ, Ջորջիայի 15 հազար եւ Տեխասի ավելի քան 8 հազար բնակիչ:

Տեղի էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունները սոցիալական ցանցերում հայտնել են, որ աշխատում են լուծել ստեղծված խնդիրը:

*

*