ԱՄՆ-ի դատարանը հրահանգել է վերականգնել CNN-ի լրագրողի մուտքի թույլտվությունը Սպիտակ տուն

CNN- ի դատական գործն ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, շարունակվում է:
cnn-lragrogh

Վաշինգտոնի դատարանը հրահանգել է վերականգնել CNN-ի լրագրող Ջիմ Ակոստայի մուտքի թույլտվությունը Սպիտակ տուն։

Դատավորը Թիմոթի Քելլին նշել է, որ հավատարմագիրը պետք է վերականգնվի, քանի որ CNN- ի դատական գործն ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, շարունակվում է:

Հիշեցնենք, որ լրագրողի մուտքը Սպիտակ տուն արգելվել էր օրեր առաջ` Թրամփի ճեպազրույցի ընթացքում տեղի ունեցած միջադեպի պատճառով։ ԱՄՆ նախագահին դուր չէին եկել լրագրողի հարցերը։

*

*