ԱՄՆ հատուկ դատախազ Մյուլլերը հրաժարական է ներկայացրել

Նա երկու տարի շարունակ քննում էր ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի ներգրավվածության վերաբերյալ գործը
myuler

ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, ով երկու տարի շարունակ քննում էր ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի ներգրավվածության վերաբերյալ գործը, հայտարարել է պաշտոնը թողնելու մասին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գործի հետաքննությունը ավարտվել է: Մենք պաշտոնապես փակում ենք հատուկ դատախազի գրասենյակը, և ես լքում եմ այս պաշտոնը»,- հայտարարել է Մյուլլերը:

*

*