ԱՄՆ-ում շինարարական ամբարձիչն ընկել է բազմահարկ շենքի վրա. կա զոհ

Գործի դրված ամբարձիչն ընկել է սաստիկ քամու պատճառով

Դալլասում (ԱՄՆ-ի Տեխասի նահանգ) մեկ մարդ զոհվել և առնվազն վեց մարդ տուժել է բազմահարկ բնակելի շենքի վրա աշտարակավոր ամբարձիչի ընկնելու հետեւանքով: Այդ մասին հայտնում է AP-ն:

Շինարարական աշխատանքների ժամանակ գործի դրված ամբարձիչն ընկել է սաստիկ քամու պատճառով:

Տեղի օդերեւութաբանական կայանների տվյալներով՝ Դալլասում եւ հարեւան քաղաքներում վերջին ժամերին դիտվել են հուժկու փոթորիկներ եւ կարկուտ: Տարածաշրջանի ավելի քան 220 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության:

*

*