ԱՄՆ-ում ավելի քան հազար չվերթ է չեղարկվել «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով

Մեկնումների եւ ժամանումների կեսից ավելին չեղարկվել է Ֆորտ-Լոդերդեյլի, Օռլանդոյի եւ Պալմ Բիչի օդանավակայաններում
usa,-odanavakayan

Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ-ում առնվազն 1054 չվերթ է չեղարկվել «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով: Այդ մասին հայտնում է FlightAware կայքը:

Կայքի տվյալների համաձայն, ամենից շատ չվերթներ չեղարկվել են Ֆլորիդա նահանգում: Նշվում է, որ մեկնումների եւ ժամանումների կեսից ավելին չեղարկվել է Ֆորտ-Լոդերդեյլի, Օռլանդոյի եւ Պալմ Բիչի օդանավակայաններում: Նախատեսվում է, որ այն ամենահզորը կդառնա վերջին տասնամյակի ընթացքում:

Ֆլորիդան, Ջորջիան, Հարավային եւ Հյուսիսային Կարոլինաները արտակարգ դրություն են հայտարարել, Ջորջիայում եւ Հարավային Կարոլինայում հայտարարել են նաև 1,4 մլն մարդու տարհանելու մասին:

*

*