Միացյալ Նահանգներն ընդունում է 1.5 միլիոն հայերի կոտորածի ենթարկվելու փաստը

«Ցանկանում ենք տեսնել, որ այդ փաստերը պատմականորեն ամբողջապես հաշվի են առնվեն»
Mark-Toner

«Միացյալ Նահանգներն ընդունում է 1.5 միլիոն հայերի կոտորածի ենթարկվելու փաստը ու ցանկանում տեսնել այդ դեպքերի լիակատար պատմական արձանագրումը»,- լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Մարկ Թոները:

Հարցին, թե ինչու նախագահ Օբամայի կառավարման 8 տարիների ընթացքում չհնչեց «ցեղասպանություն» եզրույթը, Թոներն ասել է.

«Այս նախագահը, այս վարչակազմը, ինչպես նաեւ նախկինները, շարունակաբար սգացել են ու ճանաչել, որ 1.5 միլիոն հայեր սպանվել են կամ մահվան երթի հանվել Օսմանյան կայսրության վերջին օրերին: Մենք նաեւ կոչ ենք արել ամբողջությամբ եւ արդար կերպով ճանաչել փաստերը` կապված մահվան այդ դեպքերի հետ: Սա է շարունակում մնալ մեր քաղաքականությունը: Մենք ճանաչում ենք, որ 1,5 միլիոն հայեր են կոտորվել, եւ ցանկանում ենք տեսնել, որ այդ փաստերը պատմականորեն ամբողջապես հաշվի են առնվեն»,-ասել է Թոները:

Հարցին՝ արդյոք Թուրքիայի հետ հարաբերություններն են պատճառը, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը խուսափի «ցեղասպանություն» եզրույթից, Թոներն ասել է՝ արդեն նշեց, թե որն է իրենց քաղաքականությունը:

*

*