17:27 - 16.04.2018
913 Դիտում
7 կալանավոր է զոհվել, ևս 17-ը վիրավորվել է ԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի նահանգի բանտում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով: Այս մասին հայտնում է ABC հեռուստաընկերությունը
Միջադեպը տեղի Է ունեցել Բիշոփվիլ քաղաքի Lee Correctional Institute խիստ ռեժիմի բանտում: Ծեծկռտուքն սկսվել է ապրիլի 15-ի երեկոյան։ Նահանգի իրավապահ մարմինների աշխատակիցներին ապրիլի 16-ի առավոտյան հաջողվել է դադարեցնել այն:
Հիմնարկության անձնակազմից ոչ ոք չի տուժել: Lee Correctional Institute բանտում պահվում են 1,5 հազար կալանավորներ, որոնք դատապարտվել են ծանր հանցագործությունների համար: