ԱՄՆ-ի «Օքոնի» ատոմակայանում պայթյուններ են որոտացել

Ատոմակայանում տագնապ է հայտարարվել տրանսֆորմատորում տեղի ունեցած մի շարք պայթյունների եւ հրդեհի պատճառով...
amn-atomakayan-paytyun

Միացյալ Նահանգների Օքոնիի շրջանի (Ջորջիայի նահանգ) համանուն ատոմակայանում տագնապ է հայտարարվել տրանսֆորմատորում տեղի ունեցած մի շարք պայթյունների եւ հրդեհի պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Washington Times-ին:

Ինչպես հրատարակությանը հայտնել են փրկարարական ծառայության ներկայայացուցիչները, հրդեհը տեղափակվել է արտակարգ պատահարի վայր հրշեջների ժամանումից 30 րոպե անց:

Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան, ճառագայթաակտիվ նյութերի արտանետման սպառնալիքը բացակայում է: Այնուամենայնիվ, երեք ռեակտորներից մեկը կանգնեցվել է:

Իրադարձությունն «անկանոն իրադրություն» դասից փոխադրվել է «տագնապ» դասի, քանի որ կրակը բաշխիչ կայանում» վնասել է էլեկտրահաղորդման գծերը:

Օքոնիի ատոմակայանն ԱՄՆ-ի առավել հզոր կայաններից մեկն է, այն արտադրում է մոտավորապես 2600 մեգավատ էներգիա, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

*

*