Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ-ում

...ենթադրվում է, որ թիրախում չինական Huawei ընկերությունն է
tramp

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել երկրում՝ պաշտպանելու համար ամերիկյան համակարգչային ցանցերը նորագույն տեխնոլոգիաների ոլորտում առկա օտարերկրյա սպառնալիքներից: Փաստաթուղթն արգելում է ամերիկյան ընկերություններին օգտագործել օտարերկրյա հեռահաղորդակցության ծառայություններ, քանի որ, ըստ Թրամփի՝ դրանք ազգային անվտանգության ռիսկեր են պարունակում:

Հրամանի մեջ որեւէ երկիր կամ ընկերություն նշված չէ, բայց Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ սրվող լարվածության ֆոնին ենթադրվում է, որ թիրախում չինական Huawei ընկերությունն է:

Ի դեպ, ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը որոշել է Չինաստանի հեռահաղորդակցական սարքավորումներ արտադրող Huawei-ը սեւ ցուցակ մտցնել «ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը հակասող գործունեության» համար: Huawei-ի հետ մեկտեղ սեւ ցուցակում կհայտնվեն դրա հետ կապված եւս 70 ընկերություններ:

*

*