ԱՄՆ-ը մտադիր է զրկել Թուրքիային եւ Հնդկաստանին արտոնյալ առեւտրային կարգավիճակից

Թրամփի կարծիքով՝ Թուրքիայի տնտեսությունն այս ընթացքում զգալիորեն ամրապնդվել է․․․
amn-arevtur

Միացյալ Նահանգները մտադիր է զրկել Թուրքիային եւ Հնդկաստանին արտոնյալ առեւտրային կարգավիճակից, որը թույլ է տալիս որոշ ապրանքներ ԱՄՆ ներմուծել առանց մաքսատուրքի:

Համապատասխան ծանուցագիրը Թրամփն արդեն ուղարկել է Կոնգրես: Նա իր որոշումը պարզաբանել է՝ ասելով, որ Նյու Դելին հնդկական շուկաներում մատչելի եւ հավասար պայմաններ չի ապահովում ամերիկյան ընկերությունների համար: Իսկ Անկարան արտոնությունների կարիք չունի, քանի որ, Թրամփի կարծիքով՝ Թուրքիայի տնտեսությունն այս ընթացքում զգալիորեն ամրապնդվել է, բնակչության եկամուտների մակարդակն էլ՝ բարձրացել:

*

*