Ավելի քան 80 հազար ամերիկացի զինծառայող անհայտ կորած է համարվում

Անհայտ կորածների ցուցակում ընդգրկված են 50 նահանգների եւ չներառված տարածքների, այդ թվում՝ Ֆիլիպինների բնակիչներ:
amn-zinvor

Անցյալ եւ ընթացիկ դարում ԱՄՆ-ի վարած տարբեր պատերազմներին մասնակցած ավելի քան 80 հազար ամերիկացի զինծառայող համարվում է անհայտ կորած: Այդ մասին The Washington Post թերթը հայտնել է մայիսի 29-ին, երբ երկրում նշվում էր ազգային տոնը՝ Հիշատակման օրը:

Անհայտ կորածների ցուցակում ընդգրկված են 50 նահանգների եւ չներառված տարածքների, այդ թվում՝ Ֆիլիպինների բնակիչներ: Ավելի քան 10 հազար մարդ անհայտ կորել են հենց Ֆիլիպիններում, մոտավորապես 5,8 հազարը՝ Սողոմոնյան կղզիներում, ավելի քան 5 հազարը՝ Կորեական թերակղզում: Հազարավոր ամերիկացիներ անհայտ կորած են համարվում Խաղաղ օվկիանոսի հարավային մասում, Հյուսիսային Ատլանտիկայում եւ ամբողջ Արեւմտյան Եվրոպայում:

Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ամերիկացիներից մինչ այժմ անհայտ կորած Է համարվում հինգ մարդ, Երկրորդ համաշխարհայինում՝ 10 հազար, Վիետնամի պատերազմում՝ 2,7 հազար, Կորեայում՝ 8,1 հազար մարդ: Սառը պատերազմի հետ կապված հակամարտությունների հետեւանքով անհայտ կորել են ԱՄՆ-ի 147 հազար զինծառայողներ:

*

*