114 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ-ի ամենատարեց բնակչուհին

Դանլափը կյանքից հեռացել Է Նյու Ջերսիի նահանգի Ֆլեմինգթոն քաղաքի մերձակա հիվանդանոցում:
amenatarec-bnakich
114 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ-ի ամենատարեց բնակչուհին՝ Ադել Դանլափը: Այդ մասինհայտնել է Fox News հեռուստաընկերությունը:
Նրա տվյալներով՝ Դանլափը կյանքից հեռացել Է Նյու Ջերսիի նահանգի Ֆլեմինգթոն քաղաքի մերձակա հիվանդանոցում:
Դանլափն ամենատերեց ամերիկուհու կարգավիճակում մնացել է միայն մի քանի ամիս: Այդ պատվաբեր ու պատկառելի կոչումը նրան Էր անցել անցյալ տարվա հուլիսին, երբ մահացավ 113-ամյա Գոլդի Միքելսոնը: Այժմ, վիճակագիրների տվյալներով, ամենատարեց ամերիկուհին Է դարձել 113-ամյա Դելֆին Գիբսոնը Փենսիլվանիայի նահանգից:
Ինչպես նշում Է Fox News-ը, Դանլափը ծնվել Է 1902 թվականի դեկտեմբերի 12-ին Նյու Ջերսիի նահանգի Նյուարկում, սակայն հաճախ Էր «պակասեցնում» իր տարիքը:  Ադելը մշտ ասում Էր, թե չգիտի իր երկարակեցության գաղտնիքը: Նախքան ամուսնանալը նա դասավանդում Էր դպրոցում, իսկ հետո կյանքը նվիրել Է ընտանիքին ու մեծացրել երեք երեխաների: Նրա ամուսինը մահացել Էր 54 տարի առաջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

*

*