«Ալ Քաիդան» ահաբեկչական հարձակումներ է նախապատրաստում ԱՄՆ-ի նախագահի ընտրության առիթով

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները տեղեկություն են ստացել նման հնարավոր հարձակման մասին։
al-qaida
«Ալ Քաիդայի» անդամները կարող են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստել ամերիկյան 3 նահանգներում նոյեմբերի 7-ի՝ ԱՄՆ նախագահի ընտրության առիթով։
Ինչպես հաղորդում է CBS-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները տեղեկություն են ստացել նման հնարավոր հարձակման մասին։
Նշվում է, որ թիրախ կարող են դառնալ Նյու Յորք, Վիրջինիա եւ Տեխաս նահանգները։ Այլ տեղեկություններ չեն հաղորդվում։

ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն այժմ ստուգում են այդ տեղեկությունները։

*

*