ԱՄՆ-ում հայտարարել են, որ ահաբեկիչները նոր «Սեպտեմբերի 11» են պատրաստում

Ըստ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատարի՝ խոշոր գործողություններ են նախապատրաստվում:
septemberi-11

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Էլեյն Դյուքը կարծում է, որ ահաբեկչական խոշոր գործողություններ են նախապատրաստվում: Այդ մասին, ինչպես հայտնել Է The Daily Mail-ը, նա պատմել է հոկտեմբերի 18-ին Լոնդոնում ԱՄՆ-ի դեսպանատանն ունեցած ելույթի ընթացքում:

«Ահաբեկչական խմբավորումները՝ լինի դա «Իսլամական պետությունը» կամ ուրիշներ, ցանկանում են իրականացնել խոշոր պայթյուն, ինչպես որ եղավ սեպտեմբերի 11-ին: Նրանք պատրաստվում են օգտագործել ինքնաթիռ, հետախուզությունը դրանում կասկածներ չունի»,- հայտարարել Է Դյուքը:

Նախարարի պաշտոնակատարը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը «աներեւակայելիորեն բարձր Է»: «Այժմ ամենամեծն Է սեպտեմբերի 11-ից ի վեր»:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամները մարդատար ինքնաթիռներ գրավեցին եւ դրանք ուղղեցին Նյու Յորքում Առեւտրի համաշխարհային կենտրոնի զույգ աշտարակների եւ Պենտագոնի շենքի վրա: Դրա հետեւանքով զոհվեց 2 հազար 996 մարդ, եւս 6 հազար մարդ վնասվածքներ ստացան:

*

*