Չափազանց աղքատ մարդկանց մուտքը ԱՄՆ կարգելվի

Սա օրինական եւ անօրինական ներգաղթը կրճատելու նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի մի մասն է:
tramp

Չափազանց աղքատ մարդկանց մուտքը Նահանգներ շուտով կարգելվի: Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր կանոն է ներկայացրել: Դրանով կմերժվեն այն մարդկանց՝ ժամանակավոր կամ մշտական բնակության համար մուտքի արտոնագրի դիմումները, որոնք շատ աղքատ են եւ ունեն ամերիկյան կառավարության օգնության կարիքը:

Կանոնն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 15-ից: Այսուհետ ամերիկյան վիզայի համար դիմողները պետք է ներկայացնեն, հայտարարագրեն ավելի բարձր եկամուտ՝ ցույց տալու, որ կախված չեն պետական ռեսուրսներից իրենց կարիքները բավարարելու համար եւ ապավինում են իրենց կարողություններին, նաեւ ընտանիքի անդամների, հովանավորների եւ մասնավոր կազմակերպությունների ռեսուրսներին: Սա օրինական եւ անօրինական ներգաղթը կրճատելու նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի մի մասն է:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները