Ամերիկացի բոլոր դիվանագետները լքել են Վենեսուելան. պետքարտուղար

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է․․․
amn despanatun-venesuela (1)

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ Վենեսուելայում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության բոլոր աշխատակիցները լքել են այդ երկիրը:

«Այսօր Վենեսուելայում մնացած բոլոր ԱՄՆ դիվանագետները լքել են երկիրը: Նրանք այժմ շարունակելու են իրենց առաքելությունը մյուս վայրերից, որտեղ ևս օգնելու են կառավարելու վենեսուելացի ժողովրդին ուղղված հումանիտար օգնությունն ու աջակցել ժողովրդավարությանը»,- ասել է պետքարտուղարը:

*

*