Բրազիլիայի նախագահը հերքում է Ամազոնի անտառների վերաբերյալ գիտնականների պնդումները

Ժաիր Բոլսոնարուն Ամազոնի անտառահատման մասին տվյալները «սուտ» է որակել
amazon-antarner

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն արտասահմանյան լրագրողների հետ հանդիպմանն Ամազոնի անտառահատման մասին տվյալները «սուտ» է որակել եւ հայտարարել, թե փորձում են արատավորել երկրի հեղինակությունը:

Տվյալները հրապարակել էր հենց Բրազիլիայում գտնվող Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը՝ պնդելով, թե դրանք 95 տոկոսով հավաստի են:

Գիտնականները պնդում են, որ Ամազոնի անտառները կարճ ժամանակահատվածում զգալի վնասներ են կրել այն բանից հետո, երբ հունվարին Բոլսոնարուն սկսել է պաշտոնավարել:

*

*