Ալյասկայում առնվազն հինգ մարդ է զոհվել երկու ինքնաթիռների բախման հետեւանքով

Միջադեպի հետեւանքով տասը մարդ վիրավորվել է
hidroinqnatir1

ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգում հինգ մարդ է զոհվել, մեկն անհետ կորած է համարվում երկու հիդրոինքնաթիռների կործանման հետեւանքով: Այդ մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Princess Cruises ճամփորդական ընկերությունը:

Ավելի վաղ Ketchikan KRBD ռադիոկայանը, հղում անելով ԱՄՆ-ի առափնյա պահպանությանը, հայտնել էր, որ մայիսի 13-ին երկու ինքնաթիռներ են աղետի ենթարկվել Ալյասկայում՝ Քեթչիքան քաղաքի մերձակայքում: Միջադեպի հետեւանքով տասը մարդ վիրավորվել է, վեցը համարվում են անհետ կորած: Ինչպես նշել է հեռուստաալիքը, Princess Cruises ընկերության հիդրոինքնաթիռներն էքսկուրսիայից ետ էին տանում ուղեւորներին, երբ տեղական ժամանակով մոտավորապես 13:00-ին (Երեւանի ժամանակով 01:00-ին) բախվել են իրար: Զոհվածների թվում են չորս ուղեւոր եւ եւ մեկ օդաչու: Տասը տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկը գտնվում Է ծայրահեղ ծանր, եւս երեքը՝ ծանր վիճակում։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները