Ալմաթիում ահաբեկչության վտանգի ամենաբարձր մակարդակն է հայտարարվել

Մարդկանց խնդրել են չլքել իրենց բնակարանները, հեռու մնալ մարդաշատ վայրերից:

Առնվազն երեք ոստիկան եւ մեկ քաղաքացիական անձ է սպանվել Ղազախստանի Ալմաթի քաղաքի կենտրոնում՝ Ազգային անվտանգության եւ մարզային ոստիկանության բաժանմունքների մոտ տեղի ունեցած հարձակման հետեւանքով: Կան նաեւ վիրավորներ:

Քաղաքում ահաբեկչության վտանգի կարմիր՝ ամենաբարձր մակարդակն է հայտարարվել: Հակաահաբեկչական գործողություն է իրականացվում: Մարդկանց խնդրել են չլքել իրենց բնակարանները, հեռու մնալ մարդաշատ վայրերից:

*

*