Ալմաթիի օդանավակայանում տարհանում են մարդկանց

Ալմաթի-Թբիլիսի չվերթի ուղևորներից մեկը որոշել է սնդիկը տեղափոխել սովորական ապակյա տարայով:
almati-airaport

Ղազախստանի Ալմաթիի օդանավակայանում մարդկանց տարհանում են. պատճառը թափված սնդիկն է:

Ինչպես նշում է BNews.kz -ն՝ հղում անելով օդանավակայանի մամուլի ծառայությանը,  վտանգավոր քիմիական տարրը թափվել է ուղևորների զննման գոտում:

Ալմաթի-Թբիլիսի չվերթի ուղևորներից մեկը որոշել է սնդիկը տեղափոխել սովորական ապակյա տարայով: Ուղևորների զննման ժամանակ 38-ամյա տղամարդը սնդիկը թափել է օդանավակայանի տարածքում գտնվող աղբամանի մեջ:

Դրանից անմիջապես հետո սկսվել է մարդկանց տարհանման գործընթացը:

Ալմաթիի օդանավակայանի բոլոր չվերթները հետաձգվել են:

*

*