Էրդողանին և Ալիևին Նյու Յորքում ցույցերով են դիմավորում

Ցույց կանցկացվի «Հավաք հանուն ազատության» խորագրով:
erdoghan-aliev

ԱՄՆ-ի հայկական, քրդական և ասորական կազմակերպությունները Նյու Յորքում բողոքի ցույց կանցկացնեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ: Ցույց կանցկացվի «Հավաք հանուն ազատության» խորագրով:

Ցույցի կազմակերպիչների թվում են Հյուսիսային Ամերիկայի քրդական ալյանսը, «Քեվոք» հիմնադրամը, «Նոր Անգլիայի քրդեր» կազմակերպությունը, ԱՄՆ արևելյան շրջանի Հայ դատի հանձնախումբը, Ամերիկայի հունական խորհուրդը և այլ կազմակերպություններ:

«Ավտորիտար նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը այցելելու են Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին: Միացեք մարդու իրավունքների և ժողովրդավարության ջատագով կազմակերպություններին և ձեր ձայնը բարձրացրեք ընդդեմ ատելության, անհանդուրժողականության և բռնատիրության: Ասեք Էրդողանին և Ալիևին, որ նրանց գալուստն ԱՄՆ ցանկալի չէ»,- ասված է ցույցին միանալու կոչում:

*

*