Ահաբեկիչները կարող են զենք գնել Facebook-ի միջոցով

Facebook-ում բազմաթիվ առցանց խանութներ են հայտնվել, որտեղ տարատեսակ զենքեր են ներկայացված...
facebook-zenq-vacharq-ahabekich

Facebook սոցիալական կայքի միջոցով աշխարհի բոլոր ահաբեկիչները կարող են զենք գնել: Այս մասին հայտնում է New York Times-ը:

Թերթի տվյալներով, Facebook-ում բազմաթիվ առցանց խանութներ են հայտնվել, որտեղ տարատեսակ զենքեր են ներկայացված՝ ատրճանակից եւ նռնակից մինչեւ ծանր գնդացիր եւ կառավարվող հրթիռ: Նշվում է, որ սոցկայքի օգտատերերն ապրանքների լուսանկարները տեղադրում են փակ եւ գաղտնի խմբերում:

Այդպիսի խանութները մեծ տարածում ունեն երկրներում, որտեղ մեծ է «Իսլամական պետություն» խմբավորման ներկայությունը, մասնավորապես՝ Լիբիայում եւ Սիրիայում:

Միաժամանակ, Facebook-ի ղեկավարությունը հունվարից արգելել էր զենքի առցանց վաճառքը:

Հրատարակչությունը նաեւ հայտնում է, որ Facebook-ում հայտարարություններ են տեղադրում մաքսանենգերը, որոնք ցանկացողներին «երաշխավորում են» տեղափոխել Հունաստանի ափեր:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները