Ահաբեկչություններ Բաղդադում. կան տասնյակ զոհեր

Հարձակման պատասխանատվությունը դեռ որեւէ խմբավորում չի ստանձնել:
baghdat-ahabekchutyun

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում այսօր առավոտյան ահաբեկչություններ են տեղի ունեցել, կա առնվազն 35 զոհ։ Ավելի քան 9 տասնյակ մարդ էլ վիրավոր է:

İraqinews-ի փոխանցմամբ՝ պայթյուններից մեկը մահապարտ-ահաբեկիչների կողմից տեղի է ունեցել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Թայարան հրապարակի մոտակայքում: Տուժածները տեղափոխվել են մոտակա բուժհաստատություններ:

Հարձակման պատասխանատվությունը դեռ որեւէ խմբավորում չի ստանձնել:

*

*