Ահաբեկչություն՝ Քաբուլում. կան զոհեր եւ վիրավորներ

Քաբուլում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60, վիրավորվել` 207 անձ:
qabul

Քաբուլում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60, վիրավորվել` 207 անձ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Աֆղանստանի մայրաքաղաքում բողոքի ակցիայի ժամանակ երկու պայթյուն է որոտացել, սակայն երկրորդ պայթյունի փաստը դեռ պաշտոնապես չի հաստատվել: Ըստ տեղի իշխանությունների տեղեկությունների` բողոքի ակցիայի մասնակիցների շրջանում  3 մահապարտ է եղել: Երկրորդ ահաբեկչի պայթուցիկ սարքը չի գործարկվել, երրորդին էլ իրավապահները հասցրել են ոչնչացնել:

Ռոյթերս գործակալությունը հայտնել է, որ ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

*

*