«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակիցները գործադուլ են անում

Գործադուլավորները փակել են ձեռնարկության գրասենյակի մուտքը:
agarak-pxndzamolibden-gorcadul

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում» առավոտից գործադուլ է, տեղեկանում ենք meghrinews.com-ից։

Պղնձամոլիբդենային կոմբինատի գործադուլավորները փակել են ձեռնարկության գրասենյակի մուտքը: Նրանք ներս չեն թողել աշխատանքի ժամանած տնօրենին և ղեկավար մյուս աշխատակիցներին:

Տեղում են նաև համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, ոստիկանության Մեղրիի բաժնի պետ Ա. Մինասյանը:

*

*