Աֆղանստանում զինծառայողներ են սպանվել սխալ ավիահարվածի հետեւանքով

Կունդուզի նահանգում անվտանգության ուժերի առնվազն հինգ աշխատակից է զոհվել
afxanstan-zincarayoxner

Աֆղանստանի հյուսիս-արեւելքի Կունդուզի նահանգում անվտանգության ուժերի առնվազն հինգ աշխատակից է զոհվել, եւս յոթը վերքեր ստացել ռազմակայանին հասցված սխալ ավիահարվածի հետեւանքով, որի թիրախը պետք է լինեին կառավարության դեմ պայքարող զինյալները: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Աֆղանստանի իշխանությունների ներկայացուցիչը հրաժարվել է ճշտել, թե ռազմակայանը գրոհած ինքնաթիռները պատկանում էին երկրի ռազմաօդային ուժերին, թե ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերին:

*

*