Պայթյուն Աֆղանստանում. կան տասնյակ զոհեր

Զինծառայողները եւ քաղաքացիական անձինք բանկ Էին եկել՝ աշխատավարձ ստանալու։
afxanstan-bank-paytyun

Աֆղանստանի հարավում առնվազն 24 մարդ Է զոհվել բանկի բաժանմունքի մոտ ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով, տուժել Է գրեթե 60 մարդ: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պայթյունը որոտացել Է տեղական ժամանակով ժամը 12:00-ի (Երեւանի ժամանակով ժամը 11:00-ի) սահմաններում Գիլմենդի նահանգի վարչական կենտրոնում: Մի խումբ զինյալներ հարձակվել են Լաշկարգահ քաղաքում New Kabul Bank բանկի բաժանմունքի վրա այն ժամանակ, երբ զինծառայողները եւ քաղաքացիական անձինք բանկ Էին եկել՝ աշխատավարձ ստանալու։

 

*

*