Աֆղանստանի նախագահի նախընտրական հանրահավաքում պայթյուն է որոտացել. կան տասնյակ զոհվածներ

Պայթուցիկ սարքերը գործել են նախքան նախագահի ելույթի սկսվելը
afxanstan,-paytyun

Աֆղանստանի նախագահի նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 24, տուժել՝ 31 մարդ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Սեպտեմբերի 17-ին երկու պայթյուն է որոտացել Աֆղանստանի Փարվանի նահանգում՝ նախագահ Աշրաֆ Ղանիի ընտրական շտաբի կողմից նրա կողմնակիցների հավաքի անցկացման վայրից ոչ հեռու, ավելի վաղ հայտնել էր ToLo News հեռուստաալիքը:

Ըստ նրա տեղեկատվության, պայթուցիկ սարքերը գործել են նախքան նախագահի ելույթի սկսվելը: Հեռուստաալիքը ճշտում է, որ Ղանին չի տուժել:

*

*