Աֆղանստանում մահապարտն ինքն իրեն պայթեցրել է հարսանեկան արարողության ժամանակ. 63 մարդ զոհվել է

Եվս 180 մարդ վիրավորվել է
paytyun-afxanstanum

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտը հարսանեկան հավաքույթի ժամանակ ռումբ է պայթեցրել, որի հետևանքով 63 մարդ զոհվել է, ևս 180 մարդ՝ վիրավորվել:

Ինչպես հայտնում է BBC-ն, դեպքը տեղի է ունեցել Shahr-e-Dubai կոչվող տոնակատարությունների սրահում, տեղական ժամանակով 22:40-ին:

ՆԳՆ-ի մամուլի քարտուղար Նուսրաթ Ռահիմիի խոսքով՝ մահապարտը պայթեցրել է ինքն իրեն: «Թալիբան» խումբը հերքում է, որ իրենք են կանգնած ահաբեկչության հետևում:

Դեռևս հայտնի չէ, թե որ ահաբեկչական խումբն է պայթեցման հեղինակը: Նշվում է, որ սուննի մահմեդական գրոհայինները, ներառյալ «Թալիբան»-ը և «Իսլամական պետություն» խմբավորումները, բազմիցս թիրախավորել են շիա փոքրամասնությանը Աֆղանստանում և Պակիստանում:

*

*