Աֆղանստանում «Թալիբան»-ի հարձակման հետևանքով ավելի քան 20 աֆղանցիներ են զոհվել

Ըստ տեղեկությունների՝ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 8:20-ին:
afghanstan

Շուրջ 25 աֆղան զինծառայողներ են զոհվել Աֆղանստանի հարավ-արևմուտքում «Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինների հարձակման հետևանքով, հայտնում է «ՏԱՍՍ»-ը: Ըստ տեղեկությունների՝ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 8:20-ին:

Ավելի վաղ, Աֆղանստանում 2 պայթյուններ են տեղի ունեցել։ Մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 2 մարդ է զոհվել, 6-ը՝ վիրավորվել: Երկրի հարավում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով էլ 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել:

*

*