Աֆղանստանում հարձակման է ենթարկվել Գերմանիայի հյուպատոսարանը. կան զոհեր եւ վիրավորներ

Մազարի Շարիֆ քաղաքում գտնվող հյուպատոսարանի մոտ մեքենա է պայթեցվել, որի հաջորդել է հրաձգություն:
afghanstan

 

Աֆղանստանում Գերմանիայի հյուպատոսարանը հարձակման է ենթարկվել, ինչի հետեւանքով առնվազն 6 մարդ է զոհվել, 126 վիրավոր կա:

Մազարի Շարիֆ քաղաքում գտնվող հյուպատոսարանի մոտ մեքենա է պայթեցվել, որի հաջորդել է հրաձգություն: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը, որի ներկայացուցիչը հայտարարել է, որ հարձակումը պատասխանն էր Աֆղանիստանի հյուսիսում գտնվող Քունդուզի նահանգում ՆԱՏՕ-ի ավիահարվածներին, որի հետեւանքով զոհվել է 30-ից ավելի խաղաղ բնակիչ:

*

*