Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով շուրջ 20 մարդ է զոհվել

...առնվազն 10 մարդ համարվում է անհետ կորած:
afghanstan (1)

Աֆղանստանի հարավում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով 20 մարդ է զոհվել, այդ թվում` երեխաներ, առնվազն 10 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Աֆղանստանի հարավային Կանդագար շրջանում վերջին 30 ժամում մոտավորապես 97 միլիմետր անձրև է տեղացել:

Նշվում է, որ բացի մարդկային կորուստներից լուրջ վնաս է հասցվել տեղի ենթակառուցվածքներին: Միայն Կանդագար քաղաքում ավերվել կամ վնասվել է մոտ 600 տուն:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները