Ադրբեջանը վտանգավոր է համարում գյուլենական շարժումը — Երկիր Մեդիա

Ադրբեջանը վտանգավոր է համարում գյուլենական շարժումը

«Ցանկացած հակասահմանադրական գործողություն, որը ուղղված կլինի Թուրքիայի դեմ, ուղղված կլինի նաեւ Ադրբեջանի դեմ»,- շարունակել է նա։
gyulen

Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը խնդիր է ոչ միայն Թուրքիայի համար, այլեւ ամբողջ տարածաշրջանի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով զբաղվող բաժնի աշխատակից Բահրուզ Հասանովը։ Այս մասին գրում է Ռիա Նովոսին։

Ավելի վաղ Ադրբեջանում ձերբականվել են մի խումբ մարդիկ, ովքեր, հնարավոր է, կապ ունեն գյուլենական շարժման հետ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել։

«Ադրբեջանում անհանգստությամբ էին հետեւում Թուրքիայում իշխանության հեղաշրջման փորձին։ Թուրք հասարակությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Գյուլենի շարժումը վտանգավոր է ոչ միայն Թուրքիայի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար»,- հայտարարել է Հասանովը։

Հասանովը նաեւ նշել է, որ Ադրբեջանը մշտապես պատրաստ է օգնել Թուրքիային։

«Ցանկացած հակասահմանադրական գործողություն, որը ուղղված կլինի Թուրքիայի դեմ, ուղղված կլինի նաեւ Ադրբեջանի դեմ»,- շարունակել է նա։

*

*