Սինձո Աբեն դարձել է Ճապոնիայի առաջին վարչապետը, որն Օբամայի հետ այցելելել է հավայան Փերլ-Հարբոր նավահանգիստ

Աբեն ներողություն չի խնդրել գրոհի համար, սակայն նշել, որ երբեք չպետք է կրկնեն պատերազմի սարսափները
abe

Սինձո Աբեն դարձել է Ճապոնիայի առաջին վարչապետը, որն այցելելում է հավայան Փերլ-Հարբոր նավահանգիստ՝ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ուղեկցությամբ: Վերջինն Աբեի այցը պատմական ժեստ է որակել: Աբեն ցավակցություն է հայտնել՝ 1941 թվականին ճապոնական օդուժի կողմից Փերլ-Հարբորում ամերիկյան ռազմաբազայի ռմբակոծման ժամանակ ամերիկացի զինծառայողների մահվան կապակցությամբ:

Աբեն ներողություն չի խնդրել գրոհի համար, սակայն նշել, որ երբեք չպետք է կրկնեն պատերազմի սարսափները եւ դա այն երդումն է, որ Ճապոնիայի ժողովուրդը տվել է: Երկու առաջնորդները մոտեցել են զոհերի հուշահամալիրին ու ծաղկեպսակներ դրել, որից հետո ծաղկի թերթիկներ նետել ջրի վրա: Բարաք Օբամայի խոսքով, Աբեի ներկայությունը վկայում է այն մասին, թե ինչպիսի հնարավորություններ կարող են ստանալ երկրներն ու ժողովուրդները: Դա ցույց է տալիս, որ պատերազմները կարող են ավարտվել, եւ թշնամիները կարող են դաշնակիցներ դառնալ:

Բարաք Օբաման էլ այս տարի պատմական այց էր կատարել Հիրոսիմա: Նա էլ դարձել է Միացյալ Նահանգների առաջին գործող նախագահը, որն այցելել է Հիրոսիմա՝ 1945 թվականի օգոստոսի 6-ին ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից ճապոնական այդ քաղաքն ատոմային ռմբակոծության ենթարկելուց հետո:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները