Վթարային A321-ի օդաչուներին հերոսի կոչում են շնորհել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում Է շնորհել...
rus-odachuner3

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում Է շնորհել «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռի օդաչուներին, որը վթարային վայրԷջք էր կատարել Մերձմոսկվայում, իսկ անձնակազմի մյուս անդամներին պարգեւատրել Է Արիության շքանշաններով:

«Օդանավի հրամանատարը եւ երկրորդ օդաչուն պարգեւատրվել են Ռուսաստանի Դաշնության հերոսների կոչումով, անձնակազմի մնացած բոլոր անդամները՝ Արիության շքանշանով»,-հայտարարել է Պուտինը: A321 ինքնաթիռն օգոստոսի 15-ին կատարում Էր թիվ 178 չվերթը Ժուկովսկի – Սիմֆերոպոլ երթուղով:

«Ռոսավիացիայի» տվյալներով՝ օդանավում եղել են 226 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Ըստ վերջին տվյալների, վթարային վայրԷջքի հետեւանքով տուժել Է 74 մարդ, այդ թվում՝ 19 երեխա:

*

*