9/11. անցել է 18 տարի

Ահաբեկչական չորս գործողության հետեւանքով զոհվել Է 2977 մարդ:
911-new-yorq1

2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա» խմբավորման 19 ահաբեկիչներ չորս մարդատար ինքնաթիռ Էին գրավել ԱՄՆ-ում:

Դրանցից երկուսը նրանք ուղղորդել էին Առեւտրի համաշխարհային կենտրոնի աշտարակների վրա, որոնք այն ժամանակ ամենաբարձր շենքերն Էին Նյու Յորքում: Երրորդ ինքնաթիռն ահաբեկիչներն ուղղել էին Վաշինգտոնի արվարձանում գտնվող Պենտագոնի շենքի վրա, չորրորդը նույնպես ուղեւորվել Էր ԱՄՆ-ի մայրաքաղաք, սակայն կործանվել է Փենսիլվանիայի նահանգի Շանքսվիլ քաղաքից ոչ հեռու:

Ահաբեկչական չորս գործողության հետեւանքով զոհվել Է 2977 մարդ:

Այժմ երկվորյակ երկնաքերների տեղում հուշահամալիր է կառուցված, որտեղ սեւ քարի վրա գրված են նույնականացված բոլոր զոհերի անունները։

*

*