Կոնգոյում գնացքը դուրս է եկել ռելսերից. կա առնվազն 50 զոհ

Իշխանությունների հաղորդմամբ՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շատերը դեռ գնացքի տակ են մնացել
gnacq,-kongo

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գնացքը դուրս է եկել ռելսերից, որի հետևանքով առնվազն 50 մարդ է մահացել, հաղորդում է Independent-ը:

Վթարը տեղի է ունեցել այս գիշեր ժամը 3-ի սահմաններում, Կոնգոյի հարավարևելյան Տանգանյիկա նահանգում: Եվս 23 մարդ վիրավոր է:

Իշխանությունների հաղորդմամբ՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շատերը դեռ գնացքի տակ են: Վթարի պատճառը դեռ հայտնի չէ, դեպքի վայրում աշխատում են փրկարարները:

*

*