Ճապոնիայում 100-ից բարձր տարիք ունեցող 70 հազարից ավելի մարդ է ապրում

...նրանցից 62 հազար 775-ը կանայք են, իսկ տղամարդկանց թիվը կազմում է ընդամենը 8463
japonia,-100-ic-avel

Ճապոնիայում 100-ից բարձր տարիք ունեցող մարդկանց թիվն առաջին անգամ գերազանցել է 70 հազարի նշագիծը: Այդ մասին սեպտեմբերի 13-ին հայտարարել է առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը:

Նշվում է, որ 100 կամ ավելի բարձր տարիքի մարդկանց թիվը Ճապոնիայում ավելանում է 49-րդ տարին անընդմեջ եւ հասել է 71 հազար 238-ի նշագծին: Գերատեսչության տվյալներով՝ այս ցուցանիշով կանայք զգալիորեն գերազանցում են տղամարդկանց. նրանց բաժին Է ընկնում այդ տարիքային կատեգորիայի մարդկանց 88,1 տոկոսը: Այսպես, 100 կամ ավելի բարձր տարիքի կանանց թիվն այժմ Ճապոնիայում կազմում է 62 հազար 775, իսկ տղամարդկանցը՝ ընդամենը 8463:

Ճապոնիայի ամենատարեց կինը՝ Ֆուկոուկա պրեֆեկտուրայի Կանե Տանակա անունով 116-ամյա բնակչուհին, ըստ Գիննեսի ռեկորդների գրքի, կրում է նաեւ մոլորակի ամենածեր մարդու տիտղոսը: Ճապոնիայի ամենատարեց տղամարդը Նիիգատա պրեֆեկտուրայի 112-ամյա բնակիչ Տիտեցու Վատանաբեն է:

*

*