Հիտլերի տունը կվերածվի ոստիկանական բաժանմունքի

Ավստրիայի իշխանություններն ընդգծել են՝ դա ցույց կտա, որ այդ շինությունն այլեւս չի հիշեցնի նացիզմի մասին
hitleri-tun

Տունը, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը, կվերածվի ոստիկանական բաժանմունքի: Այս մասին հայտարարել են Ավստրիայի իշխանությունները՝ ընդգծելով, որ այդպիսով շինությունն այլեւս չի հիշեցնի նացիզմի մասին:

Տարիներ շարունակ Ավստրիայի կառավարությունը քայլեր էր ձեռնարկում, որպեսզի Հիտլերի տունը չդառնա նեոնացիստների ուխտագնացության վայր, բայց դրա ապագայի վերաբերյալ համաձայնության գալ չէր հաջողվում:

Ոմանք հորդորում էին այն հիմնովին քանդել, ոմանք էլ՝ օգտագործել բարեգործական նպատակներով:

*

*