Մակրոնն իր վստահությունն է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի նկատմամբ

Ֆրանսիայի և ՌԴ-ի նախագահները մոտ 3.5 ժամ բանակցություններ են ունեցել
makron,-putin

Ֆրանսիայի նախագահի ամառային նստավայրում՝ Ֆորտ դե Բրեգանսոնում, հանդիպել են Էմանուել Մակրոնը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Բանակցություններից հետո Մակրոնն իր վստահությունն է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի նկատմամբ: «Հավատում ենք այն Եվրոպային, որը կձգվի Լիսաբոնից Վլադիվոստոկ»,- «Թվիթերում» գրել է Ֆրանսիայի նախագահը:

Մոտ 3,5 ժամ տեւած բանակցությունների ժամանակ նախագահները քննարկել են նաեւ Ուկրաինային, ինչպես նաեւ Սիրիայում եւ Լիբիայում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Բացի այդ, Էմանուել Մակրոնը հորդորել է Պուտինին հարգել ժողովրդավարական սկզբունքները, կամարտահայտման, ցույցեր անցկացնելու եւ ընտրություններին իրենց թեկնածությունը դնելու մարդկանց իրավունքները:

Ռուսաստանի նախագահն էլ հակադարձել է, թե օրենքը խախտող ցուցարարները պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ ինքը չի ուզում, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, ինչպիսին առաջացել է Մակրոնի հայրենիքում՝ «դեղին բաճկոնավորների» ցույցերի պատճառով:

*

*