Բոլիվիայում դժգոհ են նախագահական ընտրությունների արդյունքներից

Անկարգություններով ուղեկցվող բողոքի ակցիաներ են անցկացվել երկրի առնվազն 9 քաղաքում
bolivia-baxumner

Բոլիվիայում նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո անկարգություններով ուղեկցվող բողոքի ակցիաներ են անցկացվել երկրի առնվազն 9 քաղաքում:

Նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքներով առաջատարն է նախագահ էվո Մորալեսը: Մինչդեռ նրա հիմնական մրցակիցը՝ երկրի նախկին նախագահ Կառլոս Մեսան, չի ճանաչում քվեարկության արդյունքները, իսկ նրա համակիրները զանգվածային ցույցեր են նախաձեռնել, որոնք տեղ-տեղ վերածվել են ոստիկանների հետ բախումների:

*

*