Փոստատարը «թակում է դուռը» նույնիսկ այրված քաղաքում

Հոլովակում երևում է՝ ինչպես է փոստատարը չայրված արկղերի մեջ նամակներ գցում:

Լուսանկարիչ Դուգլաս Թրոնը նկարահանել է Կալիֆորնիայի Սանտա Ռոուզ քաղաքը, որն անտառային հրդեհների արդյունքում գրեթե ամբողջությամբ այրվել է: Հոլովակում երևում է՝ ինչպես է ամերիկյան փոստային ծառայության աշխատակիցը անցնում  դատարկ փողոցներով և չայրված փոստարկղերի մեջ նամակներ գցում:

Հավելենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 12-ին կայացած նիստում օրինագիծ Է ընդունել 36,5 մլրդ դոլար հատկացնել երկրի այն շրջաններին օգնություն ցուցաբերելու համար, որոնք տուժել են վերջերս մոլեգնած փոթորիկներից ու անտառային հրդեհներից:

*

*